HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԳՐԵԿՈ-ն անբավարար է գնահատել պաշտոնատար անձանց՝ նվերների սահմանափակման պահանջի օրենսդրությունը. ԱՆ-ն նախագիծ է մշակել

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում  «Դատախազության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերում, որոնք վերաբերում են մի շարք հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց բարեվարքության կանոնների հստակեցմանը:

Օրինակ նշվում է, որ դատախազը պետք չէ թույլ տա «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածով (շահերի բախում) սահմանված իրավիճակի առաջացում: Իսկ նման իրավիճակների առաջացման դեպքում պարտավոր է անհապաղ գրավոր տեղյակ պահել գլխավոր դատախազին:

Նշենք, որ շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել:

Առաջարկվում է փաթեթում նաև ամրագրել, որ պետք է պահպանվեն օրենքով սահմանված նվերներ ընդունելու սահմանափակումները: 

Նույն սահմանափակումներն են գործելու նաև պատգամավորների և այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ:

Հիմնավորումներում նշվում է, որ փոփոխությունները պայմանավորված են հանրային պաշտոն զբաղեցնղ անձանց և հանրային ծառայողների շահերի բախման անհամատեղելիության պահանջների և նվերների ինստիտուտի վերաբերյալ առկա օրենսդրական կարգավորումների կատարելագործման, ինչպես նաև ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:

Անդրադարձ կա նաև միջազգային գործընկերների զեկույցնեին: Նշվում է, որ ԳՐԵԿՈ-ն (Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը) անբավարար է գնահատել դատավորների, դատախազների, պատգամավորների և այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց առնչությամբ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում արված օրենսդրական փոփոխությունները:

Կազմակերպության կողմից առաջարկ է արվել մշակել պատգամավորների, դատախազների, դատավորների կողմից նվերներ ընդունելու նկատմամբ կիրառվող կանոններ, որպեսզի հնարավոր լինի տալ այնպիսի հստակ սահմանումներ, որոնք կընդգրկեն ցանկացած օգուտ, այդ թվում բնաիրային օգուտներն ու փոխկապակցված անձանց տրամադրվող օգուտները:

ԳՐԵԿՈ-ն կարևորել է նվեր հասկացության բովանդակությունը հստակեցնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ գործող կարգավորումից հստակ չէ հասկացությունը վերաբերում է միայն նյութական օբյեկտներին, թե՞ կարող է ընդգրկել նաև հյուրասիրությունը, ճանապարհորդությունը, երրորդ անձանց կողմից տրամադրվող կացարանը:

Նախագծերի փաթեթը մշակվել է արդարադատության նախարարության կողմից: Նշենք, որ նախագիծը նախ պետք է ստանա ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, որից հետո միայն կարող է ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter