HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Ով է «ամենալավ» ու «ամենազիլ» տղեն

Նկարում պատկերված զրահապատ այս BMW-ն սպասարկում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Այս լուսանկարը բացահայտում է, որ Հայաստանի «ամենալավ» տղեն հենց Վարդան Ղուկասյանն է: Նա ավելի «լավ» տղա է, քան ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը...

Խնդիրն այն է, որ վերը նշված անձինք իրենց սպասարկող մեքենաների դիմապակուն չէին փակցնում ԱՊՊԱ կտրոնը, սակայն թերթի հրապարակումներից հետո, այնուամենայնիվ, փակցրել են: Եվ այս ամենի մասին տեղյակ լինելով` Վարդան Ղուկասյանն իրեն սպասարկող մեքենայի դիմապակուն չի փակցնում ԱՊՊԱ կտորնը: Իս դա նշանակում է, որ կտրոնը չփակցնելը նրա համար սկզբունքային հարց է, քանի որ ինքը, ի տարբերություն Սահմանադրական դատարանի նախագահի, ոստիկանապետի, վերահսկիչ պալատի նախագահի, այնքան «դուխ» ունի, որ չի փակցնում ԱՊՊԱ կտրոնը:

Հենց սրանով Գյումրիի քաղաքապետն ապացուցում է, որ ինքն է «ամենալավ» տղեն: Բայց որպեսզի նա կարողանա ամրապնդել իր «ամենալավ» տղու կարգավիճակը, ԱՊՊԱ կտրոնը չպետք է փակցնի նաև այս հրապարակումից հետո:

Այ, եթե սրանից հետո էլ չփակցնի, ապա կարելի է նրան «պրիզնատ» գալ` որպես ամենայն հայոց «լավ» տղա:

Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, BMW-ի պետհամարանիշը` 051LL50, գրանցված է բոլորովին այլ` «ԶԻԼ ՄՄԶ 4502» մակնիշի ավտոմեքենայի վրա: Այս ԶԻԼ-ը սովորական բեռնատար է, բայց խորհրդանշական տարրեր է պարունակում է: Եթե պարզվի, որ Գյումրիի քաղաքապետին սպասարկող BMW-ի վրա դրված է ԶԻԼ-ի համարներ, ապա Վարդան Ղուկասյանը կարժանանա ոչ միայն ամենայն հայոց «լավ» տղու, այլ նաև ամենայն հայոց «զիլ» տղու տիտղուսին: 

Լուս.` «ՀԺ»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter