Արուս Հայրապետյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ
Արուս Հայրապետյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ: Մինչև այժմ նա Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական վարչության անհատական դիմումների վերլուծության բաժնի վարիչն էր: Դատարանի կայքում առկա տվյալների համաձայն՝ 2010-2013 թվականներին Հայրապետյանն աշխատել է Սահմանադրական դատարանում որպես իրավախորհրդատվական վարչության, փորձագիտական-վերլուծական բաժնի առաջատար մասնագետ, 2013-2015 թվականներին աշխատել է Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունում, նախ` որպես իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի իրավախորհրդատու, ապա` լիցենզավորման բաժնի վերահսկող:
2015-2020 թվականներին Արուս Հայրապետյանն աշխատել է Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական վարչության, փորձագիտական-վերլուծական բաժնի գլխավոր մասնագետ:
Հայրապետյանն ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, մագիստրատուրան և ասպիրատուրան, ԱՄՆ-ում սովորել է Թավթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում:
Մեկնաբանել