
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է իրավախախտման 59 դեպք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ 2022 թվականի օգոստոսի 15-ից 26-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 59 դեպք, որից 34 դեպքով հաշվարկվել է 15.672.676 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 դեպքով նշանակվել է 1.150.000 դրամի չափով վարչական տուգանք։
«Նախկինում արձանագրված 17 դեպքով նշանակվել է 1.150.000 դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 33 դեպք, 34-ով հաշվարկվել է 15.672.676 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200.000 դրամի չափով վարչական տուգանք։
Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 3 դեպք:
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Արձանագրվել է 11 դեպք, որից 3-ով նշանակվել է 150.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 400.000 դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 9 դեպք, որից 5-ով նշանակվել է 850.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետական փորձաքննություններ
Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Արձանագրվել է 3 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 3 գործ (ընդհանուր՝ 369.600 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.500.000 ՀՀ դրամ:
Ստուգումների վերաբերյալ հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 14 հանձնարարագիր, որից` 4-ը՝ արտադրություն, 3-ը՝ ընդերքօգտագործում 2-ը՝ ՓՀԷԿ, 2-ը՝ ջրամատակարարում, 1-ը՝ բնության հատուկ պահպանվող տարածք, կառավարում, պահպանում, 1-ը՝ կենսապաշար, 1-ը՝ շինարարություն:
Նախկինում իրականացված 12 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 19 որոշում՝ 2.580.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 30.072.949 ՀՀ դրամի չափով։
Տրվել է խախտումները վերացնելու մասին 5 հանձնարարական»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել