
Հայաստան-Արցախ երթևեկությունն արդեն իրականացվում է Բերձորը շրջանցող երթուղով
Արցախի ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ երթևեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղով՝ շրջանցելով Բերձոր քաղաքը:
«Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղին, որը սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից՝ օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից շահագործվում է: Ճանապարհի երկայնքով տեղակայվել են ռուս խաղաղապահները: Այստեղ ուժեղացված ծառայություն են իրականացնում նաև Արցախի ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանները և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները՝ հսկելով քաղաքացիների անվտանգ ելումուտը»,- ասվում է Արցախի ներքին գործերի նախարարության հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել