Արմեն Երիցյանը հերքում է
Արմեն Երիցյանը կեղտոտ հերյուրանք ու քաղաքական սադրանք է համարում «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում «Արմեն Երիցյանը բջջայինով հարվածել է» տպագրվածքը:
Արթուր Բաղդասարյանն իմ վաղեմի բարեկամն ու կուսակցության ղեկավարն է, և մեր միջև նման բան լինել չէր կարող: Ես նրան վաղուց եմ ճանաչում, և նա ընդհանրապես նման արտահայտություններ չի օգտագործում: Էլ չեմ խոսում այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Արթուր Բաղդասարյանը մտերիմ բարեկամ ու քաղաքական դաշնակից են: Ես այդ հերհյուրանքի հայտնվելը քաղաքական սադրանք եմ համարում և գործընկերների միջև սեպ խրելու խղճուկ փորձ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել