
Բերձորից և Աղավնոյից 21 ընտանիք Սյունիքի մարզ է տեղափոխվել
Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքից և Աղավնո գյուղից ՀՀ Սյունիքի մարզ է տեղափոխվել 21 ընտանիք, որոնք հաստատվել են Գորիս և Սիսիան համայնքներում։ Այս մասին հաղորդում է Սյունիքի մարզպետարանը։
«Մարզպետարանը դիտարկում է ընտանիքների կենսապայմանները, գնահատում կարիքները, հետաքրքրվում բուժսպասարկման, մանուկների կրթության ապահովման, ընտանիքների անդամների զբաղվածության հարցերով։ Հավաքված տեղեկատվության վերլուծությունից հետո մարզպետարանն ըստ կարիքների կաջակցի այս ընտանիքներին»,- ասվում է մարզպետարանի հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ 2022թ․ օգոստոսի 26-ին Բերձորն ու Աղավնոն անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։
Լուսանկարում՝ Բերձոր քաղաքը / © Նարեկ Ալեքսանյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել