
ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 30-ին Միքայել Արզումանյանը ձերբակալվել էր։ Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ նա մեղադրվում է 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում իր ծառայողակա պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ, ինչի հետևանքով, ըստ Քննչական կոմիտեի հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, հայկական ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել