
«Սուրմալուի» պայթյունի գործով 4 մեղադրյալներից 3-ը կալանավորվել են
«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի գործով 4 մեղադրյալներից երեքի՝ տնտեսվարողների նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, իսկ առևտրի կենտրոնի փոխնտօրենի կալանավորման դատախազության միջնորդությունը մերժվել է։ Այս մասին ֆեյսբուք իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Ըստ Գոռ Աբրահամյանի՝ Երևան քաղաքի դատախազությունում ստացվել է փոխտնօրենի վերաբերյալ դատարանի ամբողջական որոշումը, ուսումնասիրվել վերջինիս պատճառաբանական մասը: Դատախազությունը որոշել է վերաքննիչ բողոք ներկայացնել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել