Գայլերի հարձակում Լոռիում
Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղից հայտնել են, որ մայիսի 22-ին` ժամը 15.00-ի սահմաններում, գայլերը «Գեղի ձոր» հանդամասում հոշոտել են Հ. Չոբանյանին պատկանող 1 խոշոր եղջերավոր անասուն, իսկ «Ճամբար» հանդամասում` վիրավորել Դ. Կարապետյանին պատկանող 2 խոշոր եղջերավոր անասուն:
ՀՀ ԱԻՆ-ն նաև հայտնում է, որ մայիսի 23-ին նույն մարզի Արջուտ գյուղից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03.00-ի սահմաններում գայլերը հոշոտել են Ռ. Գասպարյանին պատկանող 8 ոչխար, 8 գառ և վիրավորել 10 ոչխար:
Մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով, վնասի չափը ճշտվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել