HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ադրբեջանի նախագահի հետ քննարկումը հեշտ չի եղել․ Նիկոլ Փաշինյան

Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ տեղի ունեցած քննարկումը հեշտ չի եղել։ Այս մասին Կառավարության սեպտեմբերի 1-ի նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հասկանալի է, որ քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ, բայց ես ուզում եմ արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ և պիտի շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ իմ հրապարակային ելույթներում։ ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը, և այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ այդ օրակարգը կյանքի կոչելու համար։ Մենք պիտի բոլորս հասկանանք, որ դա հեշտ չէ, պարզ չէ, և հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն, մենք պետք է շարունակենք հետևողական աշխատել։ Կարծում եմ, որ անհրաժեշտություն է, նաև մեր ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տևական և համապարփակ խաղաղություն։ Եվ մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանք այս խնդրի լուծման վրա»,- տեղեկացրեց Փաշինյանը։

Վարչապետը հանդիպումից այլ մանրամասներ չի հաղորդել: «Այն, ինչ պայմանավորվել ենք, համառոտ ներկայացված է։ Հետագայում եթե կլինեն մանրամասներ կամ առաջարկներ, թեմաներ, որոնք այնքան հասունացած կլինեն, որ անհրաժեշտ լինի քննարկել Կառավարությունում, հանրության, քաղաքական ուժերի հետ, մենք դա, իհարկե, անպայման կանենք»,- նիստի ավարտին նշեց Կառավարության ղեկավարը։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 31-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Հանդիպումից հետո Շառլ Միշելը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել առարկայական աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղ համաձայնագրի առաջխաղացման ուղղությամբ։ Քննարկվել են նաև սահմանային հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter