HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Քերոբյանն ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին

Նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն օգոստոսի 31-ին ընդունել են «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին։

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությանը, տնտեսության արդիականացմանն ուղղված նոր նախաձեռնություններին ու առաջիկա ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։

Նախարարը հյուրերին ներկայացրել է Հայաստանում ձևավորված ներդրումային միջավայրը և մատնանշել այն ոլորտները, որոնցում առավել նպատակահարմար է ներդրումներ իրականացնել՝ մետալուրգիա, թեթև արդյունաբերություն (այդ թվում՝ տեքստիլ արդյունաբերություն), սննդի արդյունաբերություն, արևային էներգետիկա, ոսկերչություն և այլն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter