HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան պատրաստակամություն է հայտնել ներդնել բոլոր ջանքերը երկկողմ հարաբերությունների օրակարգն ավելի հարստացնելու համար:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները փոխգործակցության համար հետաքրքիր են համարել մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, տիեզերագնացության, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter