HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2022 թ. օգոստոս ամսվա տվյալները

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2022 թօգոստոս ամսվա տվյալները։ Հայաստանի ֆոնդային բորսայում օգոստոսին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 28.3 մլրդ դրամ: 

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը օգոստոսին կազմել է ավելի քան 4.3 մլրդ դրամ: Առևտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 43 գործարք։ 

Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի օգոստոս ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 456.5 մլրդ դրամ։ 

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 3.3 մլրդ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 252 գործարք։ 

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 111։ 

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է գրեթե 3.2 մլրդ դրամ, որը գերազանցում է 2021 թ.-ի օգոստոսի համապատասխան  ցուցանիշը մոտ 23%-ով։ 

Բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատիկ աճել է՝ հասնելով 69.4 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան  նախորդ տարվա համեմատ ավելացել է  ավելի քան 65%-ով՝ հասնելով 265 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 358 գործարք։ 

Ամսական տվյալների գրաֆիկները կարող եք տեսնել այստեղ։

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter