HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կարինե Աճեմյանը կարծում է, որ այսօր որոշ բաներ կփոխվեն

Քիչ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն տարածեց, թե  ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը»: Այս հայտարարությունը հետաքրքիր էր նաեւ այն առումով, որ այսօր երեկոյան ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ է գումարելու եւ հստակեցնելու է իր անելիքները: Եթե Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը նախապես համաձայնեցված չէր Սերժ Սարգսյանի հետ, ապա այսօր երեկոյան հնարավոր է ՀՀԿ-ի գործադիր մարմնում շատ անկանխատեսելի որոշումներ կայացվեն:

ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե այսօր գործադիր մարմնի նիստում, իր կարծիով, Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո  որոշակի բաներ կփոխվեն:

«Քաղաքական գործընթաց է, եւ ըստ այդմ մենք էլ մեր անելիքը պիտի հստակեցնենք»,-ասաց Կարինե Աճեմյանը:

ՀՀԿ-ական պատգամավորը նաեւ համամիտ չէ այն կարծիքին, թե ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելուց հետո ՀՀԿ-ն մենիշխանություն է ունենալու: «Մենք դեռ չենք որոշել, թե ում հետ ենք համագործակցելու, թեեւ ըստ երեւույթին որոշ ուժերի հետ կհամագործակցենք: Հետո գիտեք, մեզ տրված քվեներով այդ իրավունքն ունենք, դա մենիշխանություն չի: Պարզապես ցանկալի կլիներ, որ որոշ ուժերի հետ համագործակցենք: Կարծում եմ մեր որոշումները նպաստավոր կլինեն, թե կուսակցության, թե ժողովրդի համար»,-ավելացրեց Կարինե Աճեմյանը:

Մեկնաբանություններ (1)

Baron
Կարծում եմ մեր որոշումները նպաստավոր կլինեն, թե կուսակցության, թե ժողովրդի համար»,-ավելացրեց Կարինե Աճեմյանը: verjapes hanrapetakanner@ erben haskanalu, vor kusakcutyan shah@ petq storadasel joxovrdi shahic. Sranq poxvox@ chen, bayc uzum en joxovrdin havatacnelov poxen...)))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter