HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սպիտակ տուն. ԱՄՆ-ն կողմ չէ ԵՄ-ի կողմից ռուսաստանցիների վիզային սահմանափակումներին

ԱՄՆ-ն հավանություն չի տալիս Եվրամիության անդամ երկրների պլաններին՝ սահմանափակելու շենգենյան վիզայի տրամադրումը ռուսաստանցիներին։ Այդ մասին ռուսական «Дождь» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։  

«Մենք վիզային սահմանափակումներ ենք սահմանել առանձին ռուսաստանցիների համար։ Մենք կարծում ենք, որ դա գործիք է, որը օգնում է Պուտինին պատասխանատվության ենթարկել այն բանի համար, ինչ նա անում է Ուկրաինայում։ Եվ կոնկրետ պատասխանատվության ենթարկել նրա օլիգարխիայի անդամներին, ռեժիմի կողմնակիցներին, որոնք ներգրավված են Ուկրաինայի հետ պատերազմի մեջ։ Բայց մենք չենք կարծում, որ Պուտինի գործողությունների համար բոլոր ռուսաստանցիներին պատասխանատվության ենթարկելն արդյունավետ միջոց է։ Մենք կարծում ենք, որ դա (վիզային հարցը- խմբ․) չի կարելի վերածել ռուսաստանցի ողջ ժողովրդի հետ պատերազմի»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։ 

Քիրբին հավելել է, որ Ուկրաինայում անհիմն պատերազմը սանձազերծում են Ռուսաստանի նախագահն ու նրա մերձավորները։ «Եվ հենց ռուսաստանցիները չպետք է դրա արդյունքում տառապեն»,- ասել է Քիրբին։

Օգոստոսիի 31-ին Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարները պայմանավորվել էին չեղարկել ռուսաստանցիներին հեշտացված կարգով վիզայի տրամադրումը։ Ընդ որում, նրանք չէին կարողացել համաձայնեցնել ՌԴ քաղաքացիներին վիզայի տրամադրման ամբողջական արգելքը։ Դրանից հետո Լատվիան, Լիտվան, Էստոնիան և Լեհաստանը հայտարարել էին, որ կդիտարկեն ԵՄ այլ երկրների տրամադրած շենգենյան վիզայով իրենց տարածք ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի տարբերակը։

Լուսանկարը՝ Manuel Balce Ceneta/AP Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter