HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է առնվազն 382 երեխա

Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը հայտնել է, որ փետրվարի 24-ից ի վեր պատերազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 382 երեխա, վիրավորվել ևս 740-ը։ Տեղեկատվությունը հրապարակվել է ուկրաինական գերատեսչության տելեգրամյան ալիքում։ 

Դատախազության տվյալներով՝ ամենամեծ թվով երեխաները տուժել են Դոնեցկի (388), Խարկովի (204) և Կիևի (116) մարզերում։ Հաղորդագրության մեջ նշվում է նաև Նիկոլաևի (71), Չեռնիգովի (68), Լուգանսկի (61), Խերսոնի (55) և Զապորոժյեի (46) մարզերում տուժած երեխաների մասին։ 

Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը հայտնում է, որ ՌԴ հարվածների և ռմբակոծությունների հետևանքով վնասվել է 2328 ուսումնական հաստատություն, որից 289-ը ամբողջությամբ ավերվել են։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ տվյալները վերջանակաան չեն, քանի որ առանձին հատվածներում իրականացվում են ակտիվ մարտական գործողություններ։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է օգոստոսի 22-ին, նշվում է, որ Ուկրաինայում պատերազմի ողջ ընթացքում զոհվել է 362 երեխա՝ 149 աղջիկ և 175 տղա, ինչպես նաև 38 երեխա, որոնց սեռն անհայտ է։ 

Ընդհանուր առմամբ, ըստ Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակի, քաղաքացիական բնակչության շրջանում հայտնի է 5587 զոհի և 7890 վիրավորի մասին։ Գլխավոր դատախազի գրասենյակը նաև նշում է, որ տվյալները կարող է ավելի մեծ լինել, քանի որ ակտիվ մարտական գործողությունների վայրերից ստացվող տեղեկատվությունը հաճախ ուշանում է, ինչպես նաև դրանք երբեմն ստուգման կարիք են ունենում։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter