HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զինված հարձակումներ Կանադայում. զոհվել է 10, վիրավորվել 15 մարդ

Առնվազն 10 մարդ է զոհվել և ևս 15-ը վիրավորվել Կանադայի Սասկաչևան նահանգում տեղի ունեցած զինված մի քանի հարձակումների հետևանքով։ Այդ մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով կանադական ոստիկանությանը։ Հարձակում գործած անձինք թաքնվել են, նահանգի ողջ տարածքում որոնողական աշխատանքներ են իրականացվում։ 

Հարձակում գործած անձանց զոհերը հայտնաբերվել են 13 տարբեր վայրերում, այդ թվում՝ Կանադայի հնդկացիների Ուելդոն գյուղում և Ջեյմս Սմիթ ռեզերվացիայում։ Ոստիկանությունը նշել է կասկածյալների անունները։ Դրանք 31-ամյա Դեմիեն ու 30-ամյա Մայլզ Սանդերսոններն են։ Հայտնի չէ, թե արդյոք նրանք բարեկամներ են։ Ոստիկանության հայտարարության համաձայն՝ տղամարդիկ զինված են, նրանցից վտանգ է սպառնում և նախկինի պես գտնվում են փախուստի մեջ։

Վերջին անգամ նրանց տեսել էին կիրակի ցերեկը նահանգի մայրաքաղաքում՝ Ռեջայնայում՝ Ուելդոնից 280 կիլոմետր դեպի հարավ։ Ջեյմս Սմիթ ռեզերվացիայում հայտարարվել է արտակարգ դրություն։ Իշխանությունների պնդմամբ՝ այդ միջոցը պատասխանն է Կանադայի բնիկ ժողովուրդների համայնքների անդամների նկատմամբ իրականացվող «բազմաթիվ սպանություններին և հարձակումներին»։ Տուժածներին օգնություն տրամադրելու համար բացվել է արտակարգ օգնության երկու կենտրոն։ 

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հարձակումն անվանել է «սարսափելի և սրտաճմլիկ»։ «Ես մտածում եմ նրանց մասին, որոնք կորցրել են սիրելիին և նրանց մասին, որոնք վիրավորվել են»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Թրյուդոն։

Կանադայի հանրային անվտանգության նախարար Մարկո Մենդիչինոն Սասկաչևանի բոլոր բնակիչներին կոչ է արել «մնալ թաքստոցներում», քանի դեռ որոնվում են հարձակում իրագործած անձինք։ «Խնդրանք Սասկաչևանի բոլոր բնակիչներին, հատկապես նրանց, որոնք գտնվում են բնիկ ժողովուրդների Ջեյմս Սմիթ ռեզերվացիային բավականին մոտ, մնացեք թաքստոցներում»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Մենդիչինոն։

Սասկաչևանի թագավորական հեծելազորային ոստիկանությունն էլ հայտարարել է, որ կասկածյալները կարող են լինել սև Nissan Rogue-ով։ Տեղական ոստիկանությունը նրանց կոչ է արել հանձնվել։ «Եթե Դեմիենը և Մայլզը լսում կամ ստանում են այս տեղեկատվությունը, ես խնդրում եմ նրանց հանձնվել ոստիկանությանը»,- կոչ է արել ոստիկանապետի օգնական Ռոնդա Բլեքմորը։ Սասկաչևանի վարչապետ Սքոթ Մոն էլ հարձակումն անվանել է «անիմաստ բռնություն»։

«Ողջ Սասկաչևանը սգում է զոհերի և նրանց ընտանիքների հետ»,- գրել է Մոն։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter