HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արսեն Սարդարյանը ստանձնել է Ջալալ Հարությունյանի շահերի պաշտպանությունը

Փաստաբան Արսեն Սարդարյանը ստանձնել է Ջալալ Հարությունյանի շահերի պաշտպանությունը։ Այս մասին փաստաբանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Այսօր ստանձնեցի գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի շահերի պաշտպանությունը,

Ցավում եմ, որ մեր իրավապահ մարմինները Ջալալ Հարությունյանի պես հայրենասեր, հմուտ և զգոն հրամանատարի մեղադրանք են առաջադրել, իբր իր պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու համար:

Ջալալ Հարությունյանը մեր հայրենիքը պաշտպանելու համար ջանք և առողջություն չի խնայել, արել է հնարավորը և նույնիսկ անհնարինը: Պատահական չէ, որ մեր թշնամին բարձրաստիճան հրամանատարությունից հենց նրան է թիրախ ընտրել, և միայն հրաշքով՝ լրջագույն վիրահատությունների միջոցով է հնարավոր եղել Ջալալ Հարությունյանին կրկին ոտքի կանգնեցնել:

Այն, որ Ջալալ Հարությունյանը անմեղ է, իմ խորին համոզմամբ վաղ թե ուշ կարձանագրվի, սակայն տհաճ զգացողությունը, որ մենք նույնիսկ մեր ամենաազնիվ հերոսներին ենք պախարակում, կմնա… »,- գրել է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter