HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«STARMUS VI» փառատոնի շրջանակում ԳԱԱ-ն կհյուրընկալի Նոբելյան մրցանակակիր Քըրթ Վյութրիխին

«STARMUS VI» գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում Գիտությունների ազգային ակադեմիան կհյուրընկալի Նոբելյան մրցանակակիր, շվեյցարացի քիմիկոս, կենսաֆիզիկոս Քըրթ Վյութրիխին:

ԳԱԱ լրատվականի հաղորդմամբ՝ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ): Քըրթ Վյութրիխը հանդես կգա դասախոսությամբ, որին կհաջորդի հարց ու պատասխան: 

Քըրթ Վյութրիխը ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Շվեյցարիայի Աարբերգ համայնքում: Հիմնական կրթությունը ստացել է Բեռնի համալսարանում՝ մասնագիտանալով քիմիայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտներում։ 

Նա իր գիտական հետազոտությունները կատարել է աշխարհի առաջատար գիտահետազոտական կենտրոններում: 

Քըրթ Վյութրիխը հայտնի է գիտական ​​շրջանակներում «խելագար կովի հիվանդություն» սարսափելի հիվանդության առաջացման համար պատասխանատու պրիոնների ուսումնասիրություններով: Պրիոնները մահացու են ոչ միայն անասունների, այլև մարդկանց համար։

Նա մշակել է միջուկային մագնիսական ռեզոնանսի մեթոդները, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել կենսաբանական մակրոմոլեկուլների տարածական կառուցվածքը:  Այս հետազոտության համար 2002 թվականին Քըրթ Վյութրիխն արժանացել է Նոբելյան մրցանակի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter