HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում կքննարկեն Ղարաբաղյան հիմնախնդիրը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոսկում կայանալիք Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը։ Այդ մասին, TACC գործակալության փոխանցմամբ, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեմայով քննարկում։ Ռուսաստանը շարունակում է համապարփակ գործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա: <...> Ռուսական խաղաղապահ անձնակազմը տարածաշրջանում ապահովում է անվտանգությունը»,- ասել է Ուշակովը։

Նրա պնդմամբ՝ կողմերը կքննարկեն նաև հայ-ռուսական հարաբերությունների հիմնական ասպեկտները՝ ներառյալ առևտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները։ «Զարգանում է փոխգործակցությունը նաև էներգետիկ հատվածում։ Ռուսաստանից գազի մատակարարումները տարեկան ավելի քան 2,4 միլիարդ խորանարդ մետր են»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում տեղի կունենա «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանը: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Կրեմլը, միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այլ պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter