
Հրայր Թովմասյանն ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրության շրջանակում հրավիրվել է Գլխավոր Դատախազություն
Սահմանդրական դատարանի դատավոր Հրայր Թովասմյանն ու նրա ընտանիքի անդամները ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրության շրջանակում հրավիրվել են Գլխավոր Դատախազություն։ Ծանուցումը տեղադրված է azdarar.am կայքում։
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,- նշված է ծանուցման մեջ։
Դիրքորոշում հայտնելու համար Գլխավոր Դատախազություն են հրավիրվել նաև նրա ընտանիքի անդամներ Գոհար Հրայրի Թովմասյանը և Մերի Հրայրի Թովմասյանը․
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Հրայր Վարդանի Թովմասյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա Ձեր անունով հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»,- նշված է նրանց ծանուցման մեջ։
Մեկնաբանել