HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Մենք ոչինչ չենք կորցրել և չենք կորցնի»․ Պուտինը՝ Ուկրաինայում պատերազմի հետևանքների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Ռուսաստանը, Ուկրաինայում սկսելով պատերազմական գործողություններ, ոչինչ չի կորցրել, այլ միայն ամրապնդել է սեփական ինքնիշխանությունը։ Այդ մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահը սեպտեմբերի 7-ին հայտարարել է Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ։

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է ստացել Ռուսաստանը և ի՞նչ կորցրել փետրվարի 24-ից հետո, Պուտինն ասել է. «Մենք ոչինչ չենք կորցրել։ Եվ ոչինչ չենք կորցնի։ Գլխավոր ձեռքբերումը մեր ինքնիշխանության ամրապնդումն է։ Այո՛, տեղի է ունենում որոշակի բևեռացում, բայց, ես կարծում եմ, որ և՛ աշխարհում, և՛ մեր երկրի ներսում դա օգուտ է տալիս։ Որովհետև ամեն անպետք, վնասակար բան և այն ամենը, ինչը մեզ խանգարում է առաջ շարժվել, կմերժվի, մենք պետք է թափ կհավաքենք, զարգացման տեմպեր, քանի որ ժամանակակից զարգացումը կարող է հիմնված լինել միայն ինքնիշխանության վրա։ Այս ուղղությամբ մեր բոլոր քայլերն ուղղված են ինքնիշխանության ամրապնդմանը»,- հայտարարել է Պուտինն՝ ընդգծելով, որ Ուկրաինայում «Ռուսաստանը չի սկսել ռազմական գործողություններ, այլ փորձում է միայն ավարտել»։

Ռուսաստանի նախագահը դարձյալ հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողություններն սկսվել են 2014 թվականին, երբ այդ երկրում ներքաղաքական խառը իրավիճակ էր։ «Պետական հեղաշրջումից հետո նրանք, որոնք ձգտում էին սեփական ժողովրդի ճնշմանը, իրար հետևից ռազմական գործողություններ էին իրականացնում և ցեղասպանության ենթարկում Դոնբասում ապրող մարդկանց»,- ասել է նա։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը, իրավիճակի խաղաղ կարգավորման մի քանի փորձերից հետո, մտածված գնացել է զինված ճանապարհով հարցի լուծմանը։ «Մեր բոլոր գործողություններն ուղղված են Դոնբասում ապրող մարդկանց օգնությանը, դա մեր պարտքն է, և մենք դա մինչև վերջ կանենք»,- եզրափակել է Ռուսաստանի նախագահը։

Լուսանկարը՝ Sergey Bobylev/TASS Host Photo Agency/Handout via REUTERS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter