HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոմիտասի 5, 3, 7/1 շենքերի բնակիչների պայքարի առաջին դրական արդյունքը

 Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արթուր Մկրտչյանը վարույթ է ընդունել Կոմիտասի 5, 3, 7/1 շենքերի բնակիչների կոլեկտիվ հայցադիմումը ընդդեմ «Լիբեր» եւ «Ռեմ-Գրուպ» ՍՊԸ-ների, ինչպեսեւ բավարարել է հայցվորների միջնորդությունը եւ որպես հայցի ապահովման միջոց արգելել է պատասխանողներ «Լիբեր» եւ «Ռեմ-Գրուպ» ՍՊԸ-ներին, ինչպես նաեւ վերջիններիս աշխատակիցներին Երեւան քաղաքի Կոմիտաս պողոտա 5 հասցեում շինարարության իրականացումն ու ծառահատումները:

Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը ուշադրության կենտրոնում է պահելու նշված գործը` շարունակելով աջակցել նշված շենքերի բնակիչներին մինչեւ այս հասցեում վերջնականապես չկասեցվի բազմաբնակարան շենքի կառուցումը եւ չվերականգնվեն բոլոր կտրված ծառերը, ինչպես նաեւ հետեւողականորեն տեղեկացնելու է հասարակությանը դրա ընթացքի մանրամասների մասին:

Քաղաքացիական ազգային նախաձեռնության լրատվական ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter