HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն 675 մլն ԱՄՆ դոլարի նոր սպառազինություն կմատակարարի Ուկրաինային

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 8-ին կհայտարարի Ուկրաինային 675 միլիոն ԱՄՆ դոլարի սպառազինության մատակարարման մասին, որը համազարկային կրակի HIMARS հրթիռային համակարգերի համար սպառազինություն է ներառում։ Այդ մասին չորեքշաբթի երեկոյան գրել է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյային։ 

Աղբյուրի խոսքով, բացի HIMARS-ի արկերից, Պենտագոնն Ուկրաինային նաև ռազմական տրանսպորտային միջոցներ և այլ տեխնիկա կփոխանցի։  

Նախօրեին Կիևին ռազմական օգնության նոր փաթեթի մասին հայտնել էր ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական գործերով տեղակալ Քոլին Քոլը։ Նրա խոսքով՝ մատակարարման մասին Գերմանիայում կհայտարարի Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։ Քոլը խոսել էր ռազմական օգնության միայն նոր փաթեթի մասին, սակայն չէր նշել, թե ինչ արժողության սպառազինության մասին է խոսքը և ինչ տեխնիկա այն կներառի։ 

Բացի այդ, ամերիկյան Bloomberg գործակալությունը գրել էր, որ Պենտագոնը գաղտնիորեն Ուկրաինային GPS կառավարմամբ M982 Excalibur հրետանային արկեր է մատակարարել։ Ինչպես պնդում է գործակալությունը, Excalibur արկերը կիրառվում են 155 մմ տրամաչափով հաուբիցներում և հնարավորություն են տալիս առավել ճշգրտորեն խոցել հակառակորդի թիրախները։ Դրանց հեռահարությունը կազմում է մոտ 40,5 կիլոմետր։ Յուրաքանչյուր այդպիսի հրթիռ արժի մոտ 100 հազար ԱՄՆ դոլար։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter