
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռուբեն Վարդանյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է բարերար Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքը։
«Երկրի ղեկավարը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության ապահովման ու զարգացման գործում անմիջական մասնակցություն ունենալու որոշումը՝ հույս հայտնելով, որ այն օրինակ կծառայի աշխարհասփյուռ շատ հայերի համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները»,- ասվում է նախագահականի հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել