
Մշակույթի ֆրանսահայ գործիչները կոչ են արել հայ համայնքին կամավոր «սրբազան հարկ» վճարել Հայաստանին և Արցախին
Ֆրանսահայ կինոռեժիսորներ Ռոբերտ Գեդիգյանը, Վազգեն Թորանյանը և դերասան Սիմոն Աբգարյանը կոչ են արել հայ համայնքին և իրենց ընկերներին ֆինանսական օգնություն ցուցաբերել Հայաստանին և Արցախին՝ Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի նյութատեխնիկական ապահովման մասնակցությամբ: Տեղեկությունը հրապարակել է ԱՄն-ում հրատարկվող Mirror Spectator պարբերականը։
Առաջարկվում է մասնակցել կամավոր, հարկի նվազագույնը չափը 10 եվրո կամ 10 դոլար ամսական նվիրատվություն՝ «նպաստելու Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությանը, կայունությանը և զարգացմանն այս անհանգիստ ժամանակներում»:
«Ֆրանսիայի հայկական հիմնադրամը (Fonds Arménien de France) վստահելի և ամուր գործընկեր է: Դրա օրինականությունն ու վստահելիությունն այլևս հարցականի տակ չեն»,- ասված է սփյուռքահայ գործիչների տարածած հայտարարության մեջ: Հեղինակները նաև կոչ են անում «Հայաստան» համահայկական հիմնադրամին շտապ միանալ այս «սրբազան հարկը» հավաքելու աննախադեպ գործողությանը։
Համեստ կանխատեսմամբ՝ 3 միլիոն մարդու ամսական 10 եվրո կամ 10 դոլար հարկի շնորհիվ տարեկան 360 միլիոն դոլար կամ եվրո կհավաքվի Հայաստանին և Արցախին օգնելու համար։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել