HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում են FLEX դպրոցականների ծրագրի քննությունները

FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր է, որը հնարավորութուն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ տարի անվճար սովորել ԱՄՆ ավագ դպրոցներում և ապրել ամերիկյան հյուրընկալ ընտանիքներում: FLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից:

2023-2024 ուսումնական տարվա համար FLEX ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր՝

  • ծնվել են 2005թ. փետրվարի 15-ից ﬕնչև 2008թ.-ի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում,
  • սովորում են 9-12*-րդ դասարաններում կամ քոլեջների այն կուրսերում, որոնք համապատասխանում են դպրոցների 9-12 դասարաններին, 
  • գիտեն անգլերեն,
  • վերջին 5 տարվա ընթացքում չեն եղել ԱՄՆ-ում 90 օրվանից ավել:

12-րդ դասարանում/քոլեջների ավարտական կուրսում սովորող աշակերտները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության՝ անկախ տարիքից, ծրագրին դիմել չեն կարող։

Քննություններին մասնակցելու համար նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա։

Քննություններն անցկացվում են առցանց՝ discoverflex.org/apply

Ամերիկյան խորհուրդների գրասենյակ

Ամիրյան 4/7, Իմպերիում պլազա, 5-րդ հարկ

010-560045

e-mail: [email protected]

https://armenia.americancouncils.org/

FB-American Councils Armenia

IG-flexarmenia

Մեկնաբանություններ (7)

Սյուզաննա
Բարև ձեզ,2008 թվականի հոկտեմբերին ծնված երեխաները կարո՞ղ են դիմել։
Սվետա
Բարև ձեզ իսկ եթե ծնվել եմ 2010 թվականի մարտի 10-ին կարող եմ դիմել կամ հետագայում կարող եմ?
Կարինա
Բարև Ձեզ ես Կարինան եմ իմ ցանկանում եմ մասնակցել աւս ծրագրին, անգլերենի մակարդակը B2 ուզում եմ իմանալ կարող եմ մասնակցել ծրագրին?
Անի
Բարև ձեզ, ե՞րբ են սկսվում քննությունները
Արմեն
Ողջույն ես Արմեն եմ ցանկանում եմ մասնակցել ծրարին, գիտեմ անգլերեն բայց վստա չեմ որ բավարար մակարդակի ե։ Ցանկանում եմ իմանալ արդյոք ծրագիրը տրամադրում է դասընթացներ
Մելինե
Ողջույն Ես Մելինեն եմ ցանկանում եմ մասնակցել ծրագրին, գիտեմ անգլերեն բայց վստահ չեմ որ բավարար մակարդակի է։ Ցանկանում եմ իմանալ արդյոք ծրագիրը տրամադրում է անգլերենի դասընթացներ
Սվետլանա
Thank you

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter