HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանն այցելել է Վլադիվոստոկի Սուրբ Գևորգ եկեղեցի, հանդիպել հայ համայնքի անդամներին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վլադիվոստոկի Սուրբ Գևորգ Հայ Առաքելական եկեղեցի, որտեղ հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կառավարության ղեկավարին դիմավորել են Տեր Սարգիս Քահանա Փարախչյանը և Վլադիվոստոկի հայ համայնքի ղեկավար Հարություն Ավեդյանը: Վարչապետը նախ կատարել է մոմավառություն, այնուհետև ծաղիկներ խոնարհել եկեղեցու բակում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի և Հայրենական Մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված խաչքարերի մոտ:

Այնուհետև վարչապետը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների մի շարք հարցերի: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Վլադիվոստոկ կատարած աշխատանքային այցին, ՌԴ նախագահի հետ հանդիպմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Ադրբեջանի հետ սահմանազատման հնարավորություններին:

Վարչապետն ի պատասխան ներկաների հարցերի` խոսել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության, մեր երկրում բիզնեսի համար ստեղծվող պայմանների, կառավարության առաջնահերթությունների, բանակի և այլ թեմաների շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter