HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». վկաներին կաշառելու փորձ

Մամուլում հայտնված տեղկությունների համաձայն՝ ՀՀԿ-ն մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում փուչիկների բռնկումից տուժածներին 250 հազարական դրամ է տվել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, բայց գաղտնի է պահում դա:

«ՉԻ» - Հիշեցնենք, որ առ այսօր իրավապահները նույնիսկ չեն կարողացել բացահայտել, թե կոնկրետ ով է կազմակերպել ՀՀԿ նախընտրական այդ հավաքը: Այսինքն՝ կամ այդ հավաքը կազմակերպել է խստագույն կոնսպիրացիայի պայմաններում գործող ընդհատակյա ինչ-որ ընկերություն, կամ էլ հավաքն «ինքնաբուխ» է եղել:

Նկատենք, որ մնան եռանդով հետքերը թաքցնում են միայն հանցավոր խմբավորումները, իսկ «հաղթած կուսակցությունները» դրա կարիքը չունեն: Այլ հարց է, որ ՀՀԿ-ում լավ էլ հասկանում են՝ մարդկանց զոռով (հարկադրանքով, սպառնալիքներով) հանդիպումների քշելը քրեական հանցագործություն է, որի հաար իրենք վաղ թե ուշ պատասխանատվության են ենթարկվելու:

Իսկ տուժողներին 250 հազարական դրամ բաժանելը կարելի է դիտարկել որպես վկաներին կաշառելու փորձ, ինչը նույնպես քրեական հանցագործություն է: Դրա համար էլ թաքուն են պահում:

Մեկնաբանություններ (1)

Մլեհ
Է՜հ, թող չքշուէին Հրապարակ նախիրի նման: Ստրուկներու հետ այլ կերպ չեն վարուիր. դագանակի (գաւազանի) և բլիթի քաղաքականութիւն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter