HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄՀԻ եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին։ Այս մասին հայտնում է ԱԳՆ-ի կայքը։

«Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ  ժողովրդավարության ամրապնդումը, իրավունքի գերակայության ապահովումը, կոռուպցիայի դեմ պայքարը, պետական մարմինների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը հանդիսանում են  Հայաստանի կառավարության առաջնահերթությունները: Այս առումով կարևորվել է վերոնշյալ ուղղություններով ՄՀԻ հետ շարունակական արդյունավետ համագործակցությունը:

Սթիվեն Նիքսն անդրադարձ է կատարել ՄՀԻ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին: Նա նշել է, որ իրենք շարունակելու են աջակցել երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին»,- նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter