HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոնֆերանս ՊՆ վարչական համալիրում

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ անցկացվել է կոնֆերանս, որին մասնակցել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալները, վարչությունների և ծառայությունների պետերը, «Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարին մասնակցած ՀՀ զինված ուժերի թիմերի ղեկավարները։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն։

«Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են «Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարին ՀՀ զինված ուժերից մասնակցած թիմերի պատրաստության ընթացքը և առաջիկա անելիքները, մրցաշարի մասնակցության արդյունքները, առաջացած խնդրահարույց  հարցերն ու առաջարկությունները։ 

Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին Միջազգային բանակային խաղեր մասնակիցների պատրաստության որակի բարձրացման վերաբերյալ՝ հետագա մրցաշարերում առավել բարձր արդյունքներ գրանցելու և նորանոր ձեռքբերումներ ունենալու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter