HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանի գերագույն դատարանը ազատ է արձակել 4 հայ ռազմագերու

Ադրբեջանի գերագույն դատարանում կայացել է Հայաստանի 4 քաղաքացիների նկատմամբ շինծու գործով կայացված դատավճռի բողոքարկման դատական գործընթացը, որի հետևանքով հայ ռազմագերիներն ազատ կարձակվեն և հավանաբար կվերադարձվեն հայկական կողմին։ Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը։ 

Ազատ արձակված գերիների անունները չի նշվում։ Ադրբեջանական կողմը, սակայն, նշում է, որ նրանք գերեվարվել էին 2020 թվականի դեկտեմբերի 13-ին և, հավանաբար, խոսքը Խծաբերդում գերեվարված շիրակցիների մասին է։ 

Այդ երկրի գերագույն դատարանը վճռել է բողոքը բավարարել մասնակի և փոփոխություններ իրականացնել 2021 թվականի նոյեմբերի 26-ին արձակված շինծու գործով դատավճռում, որով անցնում էին հայ գերեվարված մի շարք զինծառայողներ։ Դատավճռի մնացած մասն անփոփոխ է թողնվել։ 

Հիշեցնենք, որ այդ շինծու գործով անցնող հայ ռազմագերիներին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դատապարտել էր 6 տարի ազատազրկման։ Դատավճռում նշվում էր, որ «պատժի կրման ժամկետը լրանալուց հետո նրանք կարտաքսվեն Ադրբեջանից»։ Սա թերևս նշանակում է, որ նրանք կվերադարձվեն Հայաստանին։

Ավելի վաղ, ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ Ադրբեջանը պատրաստվում է 5 հայ ռազմագերիների փոխանցել հայկական կողմին։ Նրանց պնդմամբ՝ գերիների հանձնումը կայանալու էր Հայաստանին հարակից սահմանային գոտիներից մեկում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter