HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն ողջունել է հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան

ԱՄՆ-ն ողջունել է 5 հայ ռազմագերու վերադարձը Հայաստան։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։

We welcome reports of Armenian detainees returned home, a positive development for Armenia and Azerbaijan peace process. We hope all remaining detainees return home soon and Azerbaijan and Armenia continue taking steps to build trust and resolve outstanding differences.

— Ned Price (@StateDeptSpox) September 9, 2022

«Մենք ողջունում ենք հայ պահվող անձանց տունդարձի մասին հաղորդումները, ինչը դրական զարգացում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի համար։ Հույս ունենք, որ մնացած բոլոր պահվող անձինք ևս շուտով կվերադառնան տուն, և Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել վստահություն ձևավորելու և առկա տարաձայնությունները լուծելու համար»,- նշվում է ամերիկացի պաշտոնյայի հայտարարության մեջ։

Ավելի վաղ, 5 հայ ռազմագերիների վերադարձը ողջունել էին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Շառլ Միշելի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս փոխանակումն իրականացվել է առանց միջնորդների՝ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների ուղիղ բանակցությունների արդյունքում, որը կայացել էր օգոստոսի 31-ին, Բրյուսելում։

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի գերագույն դատարանում կայացել է Հայաստանի 4 քաղաքացիների նկատմամբ շինծու գործով կայացված դատավճռի բողոքարկման դատական գործընթացը, որի հետևանքով հայ ռազմագերիներն ազատ էին արձակվել։ Սկզբում ազատ արձակված գերիների անունները չէին նշվում։ 

Ավելի ուշ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին վերադարձրել է հինգ հայ ռազմագերի: «Ողջունում ենք այս գործողությունը՝ որպես հարաբերությունների կարգավորմանը նպաստող քայլ»,- նշվում էր ԱԱԾ հաղորդագրության մեջ։

ԱԱԾ-ն նաև հրապարակել էր ադրբեջանական գերությունից վերադարձածների անունները։ Նրանք էին՝ Մարտին Աղրամանյան, Աշոտ Գևորգյան, Ֆելիքս Գրիգորյան, Վարազդատ Մանուկյան և Էդիկ Հովսեփյան։

Լուսանկարը՝ Danita Delimont / Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter