HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Հեռագրում ասվում է.

«Խորապես ցավակցում եմ Ձեզ, թագավորական ընտանիքին և բրիտանացի բարեկամ ժողովրդին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ։

Գահակալության յոթ տասնամյակների ընթացքում թագուհի Եղիսաբեթ Երկրորդը եղել է օրինակելի միապետ՝ իր կյանքն ու գործունեությունը մշտապես ծառայեցնելով սեփական երկրի և ժողովրդի բարօրությանը։

Ժամանակակից աշխարհում Նորին Մեծությունը դարձավ իրավական պետության աներկբա երաշխավոր՝ գործելով հօգուտ համամարդկային ու քաղաքակրթական արժեքների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության:

Թագուհի Եղիսաբեթը իր ժողովրդի ճակատագրով մտահոգ, ուժեղ և կամային բարձր հատկանիշներով օժտված անհատ էր, որն անվերապահ մեծարանք ու խոր ակնածանք էր վայելում Միացյալ Թագավորությունում և Համագործակցության երկրներում։

Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի մահը մեծ կորուստ է ոչ միայն բրիտանացի ժողովրդի, այլև միջազգային հանրության համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter