HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին։ Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական բաժնից։

Փոխվարչապետը կարևորել է Կառավարության և Միջազգային հանրապետական ինստիտուտի համագործակցության հաջողված փորձը՝ ուղղված հանրային հաղորդակցության բարելավմանն ու հանրային կարծիքի ուսումնասիրության ոլորտներում բազմաթիվ ծրագրերի և միջոցառումների իրականացմանը։ Դրանցից հատկանշական են համարվել ապատեղեկատվության դեպ պայքարին ուղղված միջոցառումները, «Կառավարության խոսնակների դպրոց» նախաձեռնությունը և, հաշվի առնելով Հայաստանի կառավարության և ՄՀԻ-ի նպատակադրումներն ու համագործակցության պատրաստակամությունը՝ փոխվարչապետ Մաթևոսյանը կարևորել է նաև հանրային իրազեկման առավել ընդգրկուն համակարգի ստեղծման ուղղությամբ համագործակցությունը խորացնելը, մասնավորապես՝ հանրային իրազեկման ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդնումը։

Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար և ընդգծել, որ պատրաստ են աջակցել Հայաստանի կառավարությանը՝ ընթացող ժողովրդավարական բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու հարցում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter