«Հայկական ժամանակ». չի կարծում և չի բացառում
Դուք հնարավոր համարո՞ւմ եք ԲՀԿ-ի միջոցով Ռոբերտ Քոչարյանի վերադարձը: «ՀԺ» թղթակցի այս հարցին ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ պատասխանեց. «Ես նման հարցերի չեմ պատասխանելու»:
Լրագրողներից մեկի հարցին՝ իսկ ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելը Սերժ Սարգսյանի համար 2013-ի նախագահական ընտրություններում պրոբլեմներ կստեղծի՞, Աբրահամյանը պատասխանեց. «Չեմ կարծում»:
Լրագրողները երեկ նաև հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում սեփական թեկնածուով հանդես գա, թե՞ դա բացառվում է: «Քաղաքականության մեջ ոչ մի բան մի բացառեք»,- ասաց Աբրահամյանը և հավելեց, թե համաձայն չէ այն տեսակետի հետ, որ ԲՀԿ-ին ՕԵԿ-ի ճակատագիրն է սպասվում: Նաև վստահեցրեց, որ ԲՀԿ-ի վրա ճնշումներ չեն լինի:
Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես այդպես էլ չհայտնեց՝ ի՞նքն է դառնալու նոր Ազգային ժողովի նախագահը, թե՞ ոչ: «Մենք այդ հարցերը չենք որոշել»,- խուսանավեց Աբրահամյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել