HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցեմենտի որակի խնդիրը՝ Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի նիստի օրակարգում

Քաղաքաշինության կոմիտեում սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ: Օրակարգում քաղաքաշինության բնագավառի մի շարք հարցերի կողքին տեղական արտադրության ցեմենտի որակի խնդիրն էր, որի մասին բարձրաձայնել են շինարարական ընկերությունները և լիցենզավորված լաբորատոր կազմակերպությունները: Հարցը քննարկելու և պատճառները վերհանելու նպատակով նիստին հրավիրված էր նաև գործարանների արտադրանքը սերտիֆիկացնող և որակի ապահովման համար պատասխանատու կազմակերպության ներկայացուցիչը:

Քաղաքաշինության կոմիտեի հաղորդմամբ՝ դիտարկվել են ցեմենտանմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները և դրանց ազդեցությունը Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող շինարարական որոշ ծրագրերի ընթացքի վրա:

Նիստի արդյունքում որոշվել է առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել ցեմենտի նմուշառումը տարբեր օբյեկտներում, ինչպես նաև կազմակերպել քննարկում ցեմենտ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ խնդրին առավել հանգամանալից ծանոթանալու և լուծում գտնելու նպատակով:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է 2020-2022թթ. ընդունված նորմատիվատեխնիկական փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական հանրության իրազեկման համար շնորհանդես կազմակերպելուն: Քննարկվել է նաև «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. նախագծային նորմեր» շինարարական նորմերով առողջապահական հաստատությունների շենքերի համար սահմանված հարկայնության պարագայում հատուկ տեխնիկական պայմաններ նախատեսելու հնարավորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter