HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սողանքը փակել է Շամլուղ վտակի հունը

Երեկ «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբետ» մասնաճյուղից արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկո­ւ­թյուն է ստացվել, որ մայիսի 8-ին Ֆիոլետովո գյուղի Թթուջուր տեղամասից 5 կմ հյուսիս-արևելք ակտիվացել է սողանք, որի հետևանքով թուլացել է բարձրավոլտ հոսանքասյան հիմքը. առկա է շրջվելու վտանգ: Էլցանցի աշխատակիցներն իրականացնում են ամրացման աշխատանքներ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը` ուսումնասիրելու սողանքային գոտին:

Տեղում պարզվել է, որ «Դիլիջան ազգային պարկում»՝ «Կանազի ձոր» կոչվող տարածքում մոտ 250 մ լայնությամբ և 30 մ խորությամբ հողի զանգվածը 600 մ սահել է ցած և փակել Հովաջուր գետի Շամլուղ վտակի հունը` առաջացնելով լճակ (70 մ լայնությամբ և 300 մ երկարությամբ): Սողանքը տեղաշարժել է էլեկտրասյունը: Գիծը հոսանքազրկվել է, ինչի հետևանքով հոսանքազրկվել են նաև Դիլիջանի «Արմենիա» հանգստյան տունը և շրջակա շինությունները: Այս մասին հայտնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter