HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում Հանրային խորհուրդ կստեղծվի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին հրամանագիր է ստորագրել Հանրային խորհուրդ ստեղծելու մասին:

Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի բոլոր անդամներն ընդգրկվելու են կամավորության սկզբունքով՝ հասարակական հիմունքներով:

Համաձայն հրամանագրի՝ հաստատվել է Խորհրդի կանոնադրությունը, և նշանակվել են 8 անդամներ, որոնք Խորհրդի կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում կազմակերպելու են կառույցի մյուս 17 անդամների ընտրության գործընթացը:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև Արցախի Հանրապետության գործող Նախագահի լիազորությունների ավարտը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter