HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանի սանձազերծած զինված հարձակումները բացահայտ ագրեսիա են ՀՀ-ի նկատմամբ․ Արման Թաթոյան

Ադրբեջանի սանձազերծած զինված հարձակումները Հայաստանի Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերի (Վարդենիսի, Գորիսի, Ջերմուկի, այդ համայքների գյուղերի ուղղությամբ և այլն) նկատմամբ բացարձակ հանցավոր են, բացահայտ ագրեսիա են ՀՀ-ի նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Այս սանձարձակ արարքները ադրբեջանական պատերազմական հանցանքների համար անպատժելիության արդյունք են, ցեղասպան քաղաքականության հետևանք:

Ակնհայտ է, որ նրանք հարձակման արհեստական հիմքեր էին ստեղծում կեղծ խաղաղության շղարշով: Որևէ անգամ ոչ միայն չեն դադարեցրել հայատյացության ու ատելության հովանավորությունը, այլ ավելի են խորացրել»,- գրել է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter