HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհայտ վարորդը երկու հոգու վրաերթի է ենթարկել

Վայոց ձորի մարզում՝ Զանգակատուն գյուղի մոտակայքում, երեկ՝ ժամը 19:30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի անհայտ պ/հ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մարզի Ելփին գյուղի բնակիչ` 1990 թ. ծնված Տիգրան Առաքելյանին և Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչ` 1977 թ. ծնված Տիգրան Իվանյանին:

«Տուժածները տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց: Ըստ բժիշկների` Տ. Առաքելյանի վիճակը ծանր է, իսկ Տ. Իվանյանինը՝ բավարար»,- հայտնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter