HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արթուր Բաղդասարյանի քաղաքական «ճակատագիրը» հստակեցված չէ

Երբ արդեն հստակեցվեց, որ ԲՀԿ-ն մաս չի կազմելու կոալիցիոն կառավարությանը, կառավարությունում պաշտոնները բաժանվելու են ՕԵԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ, քանի որ վերջինս լինելով բացարձակ մեծամասնություն` ցանկացել է կոալիցիա կազմել հենց ՕԵԿ-ի հետ: Այս պահին դեռ հստակեցված չէ, թե «Օրինաց երկիր» կուսակցությանը նախարարական ո՞ր պորտֆելներն են հասնելու:

«Այդ թեմայով քննարկումներ գնում են, սակայն կոնկրետ որոշում դեռ կայացված չէ, երբ լինի կտեղեկացնենք»,- «Հետքի» հետ զրույցում ասաց ՕԵԿ մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանը:

Նա «իրականությանը չհամապատասխանող» որակեց այն լուրերը, թե իբր առաջիկայում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը զբաղեցնելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Ըստ Հարություն Ամիրյանի` Արթուր Բաղդասարյանի պաշտոնի փոփոխության հետ կապված որեւէ քննարկում չի գնում: 

Մեկնաբանություններ (1)

Hasmik Babajanyan
ԿՈԱԼԻՑԻԱՆ ՊԱՏՍՊԱՐՎԵԼՈՒ ՎԱՅՐ ՉԷ ՕԵԿ-ը նմանվում է այն աղջկան, որին հարցնում են՝ ժամը քանի՞սն է, պատասխանում է՝ ես էլ քեզ եմ սիրում: Այդ կուսակցությունը քաղաքական դաշտում նմանվում է հենց այդ աղջկան, որը պառավել ու թթվել է ու ՛՛սաղացնում է՛՛ իրեն: Տնաշեններ, համբերություն ունենայիք, նրբանկատություն ու մի քիչ տակտ, որ գոնե ձեզ հարցնեին՝ ուզու՞մ եք կոալիցիա կազմել, նոր՝ սիրուց ուշքներդ գնալով, ասեիք՝ քո՜նն եմ հավիտյան, վարվի՜ր ինձ հետ, ինչպես կամենաս... ԲՀԿ-ի՝ կոալիցիա մտնելու հապաղումները թեև ՕԵԿ-ի սրտով էր, բայց անձնվիրաբար արագացնել էր ուզում այդ գործընթացը` օրինակ ցույց տալով, բայց տեսավ օրինակ ցույց տալով էլ չի լինում, մտածեց՝ ինչու՞ եմ ինձ պատեպատ խփում՝ շուտ մտնողը սոված չի մնա: Ասաց ու անմիջապես կոալիցիա մտավ: Մտածեց՝ Բարգավաճն էլ սոված կմնա ու կգա, վազելով կգա... Բայց զավեշտալի մի նկատառում: ՕԵԿ-ի կոալիցիա մտնելուց առաջինը տուժելու է Հանրապետականը: Իր կողքին ունենալով նման ՛՛բարոյական ու հավատարիմ՛՛ կուսակցություն, ՀՀԿ-ն՝ հանձինս ՕԵԿ-ի, կորցնելու է ընտրազանգվածի զգալի հատված, որն այդ արժեքներով ու չափանիշերով չի գնահատում բարոյականությունն ու հավատարմությունը: Ժողովուրդը ՕԵԿ-ի մեջ տեսնում է հավաքական դավաճանի կերպարը, չեմ չափազանցում, ու կոալիցիայի մեջ մտնելու նրա արագընթացությունը նույնքան արագընթացությամբ իջեցնելու է կոալիցիա կոչվածի արժեհամակարգը... ԲՀԿ-ն՝ չմասնակցելով այս գործընթացին, ՀՀԿ-ի նկատմամբ ձեռք է բերելու ծանրակշիռ առավելություն ու համաժողովրդական աջակցություն: Կարծում եմ՝ ՀՀԿ-ն առանց կոալիցիա կազմելու, իր վրա վերցնելով տնտեսական ու քաղաքական ողջ պատասխանատվությունը, կմեծացնի իր քաղաքական կշիռը: Իսկ ՕԵԿ-ն ու մնացյալը պետք է սթափ գնահատեն, որ կոալիցիան պատսպարվելու վայր չէ, սիրողական համագործակցությամբ ընդամենը կարող են օժանդակել մեծամասնություն ունեցող կուսակցությանը: www.z1.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter