HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Աշխաբադ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 29-30-ը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ անդամ պետությունների տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ու ԱՊՀ կառույցների կատարելագործմանն ուղղված մի շարք հարցեր:

Կառավարական պատվիրակության կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter