HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոչ մեկն ինձ չհարցրեց՝ որևէ բան արե՞լ ես, որ պատերազմում ՊԲ-ն հաղթի․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանային իրավիճակի և բանակցային գործընթացի վերաբերյալ իր ելույթից հետո պատասխանում է պատգամավորների հարցերին։ Նրան հարցեր ուղղելու համար հերթագրվել են միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։

«ՔՊ» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, արձագանքելով վարչապետին ուղղված իր հարցի պատասխանին, պատմեց, թե իր ընտանիքն ինչ ներդրում է ունեցել պատերազմների ժամանակ։ Նա հիշատակեց իր պապերին, հայրիկին, քույրերից մեկի ամուսնուն, մյուսի՝ որդուն, ապա անդրադարձավ վարչապետի ընտանիքի անդամների մասնակցության հարցին։

«Պարո՛ն վարչապետ, մենք տեսել ենք, որ ամենաթեժ մարտական գործողությունների ժամանակ դուք եք ձեր որդուն ուղարկել սահման։ Շատերը շահարկեցին դա, շատերը մինչև այսօր չեն հավատում։ Ես անձամբ գիտեմ ու մի քանի տեղից գիտեմ՝ Աշոտը մասնակցել է ամենաթեժ մատերին և իր կողքին կանգնած զինծառայողը մահացել է, զոհվել է, ընկել է հանուն հայրենիքի մղվող պայքարում։ Նրա փոխարեն կարող էր շատ հանգիստ լիներ ձեր որդին»,- դիմելով վարչապետին՝ հայտարարեց Հայկ Սարգսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին, արձագանքելով պատգամավորին, նշեց, որ ցանկանում է ուշադրություն հրավիրել մի փաստի վրա, որը կարծում է սկանդալի առիթ է դառնալու։ Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ 2020 թ.-ի պատերազմից հետո իրեն ուղիղ, հրապարակային և անձամբ հազարավոր հարցեր են ուղղվել հիմնականում այն մասին, թե ինչ է արել պատերազմը կանգնեցնելու համար։

«Ոչ մեկը չի հարցրել՝ իսկ որևէ բան արե՞լ ես պատերազմը հաղթելու համար։ Որևէ մեկը։ Ես անընդհատ սպասում էի, սպասում էի, լավ մեկը կասի՝ լավ, դու վարչապետ ես, երկրի ղեկավար ես․․․։ Ուր գնում ես, բա` ի՞նչ ես արել կանգնեցնելու համար, Շուշին կտայի՞ր, թե՞ չպիտի տայիր, Շուշին հայկական էր մնալո՞ւ, թե չէր մնալու։ Մի անգամ լսե՞լ եք, ես չեմ հիշում։ Բոլորը հարցրել են՝ ի՞նչ ես արել պատերազմը կանգնեցնելու համար՝ իմանալով պատերազմը կանգնեցնելու գինը, քաղաքական գինը։ Ոչ մեկը 2020-ի 44–օրյա պետերազմից հետո ոչ մի հարց, ոչ մի հարց ոչ մի ֆորմատով՝ ո'չ հրապարակային, ո'չ ոչ հրապարակային չի հնչել՝ բա որևէ բան արե՞լ ես, որ պատերազմում պաշտպանության բանակը, օրինակ, հաղթի, արե՞լ ես որևէ բան»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter