HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ Փաշինյանի՝ կան երկրներ, որոնք խանգարում են Հայաստանին զենք-զինամթերք ձեռք բերել

Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանային իրավիճակի և բանակցային գործընթացի վերաբերյալ ելույթ ունենալուց հետո պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերին։

Սերգեյ Բագրատյանի հարցին ի պատասխան վարչապետն անդրադարձավ սպառազինության ձեռքբերման խնդիրներին, մինչ այդ նշելով, որ «սովորական պայմաններում» հարցեր կային, որոնց մասին ներողություն խնդրելով կնախընտրեր չխոսել, բայց այսօր կխոսի։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, զենք-զինամթերք ձեռք բերելու հարցը 4 բաղադրիչ ունի։ Առաջին բաղադրիչը ֆինանսականն է, երկրորդը՝ քաղաքականն է, երրորդը՝ տեխնիկական բաղադրիչն է, իսկ չորրորդը՝ տրանսպոտային բաղադրիչն է։

Ֆինանսական բաղադրիչի մասով Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանն ունի բավարար ֆինանսական միջոցներ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերք։ Քաղաքական կոմպոնենտի մասին խոսելիս վարչապետը նշեց․

«Բնականաբար ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին, բայց կան երկրներ, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին։ Բայց կան երկրներ, ովքեր պատրաստ չեն այն փաստին, որ Հայաստանն այն երկրից, որը պատրաստ է իրեն զենք վաճառել, այդ երկրից զենք գնի։ Սա կարող է թվալ հարց՝ պատրաստ չեն, իրենց գործն է, ուզում են պատրաստ լինեն, ուզում են պատրաստ չլինեն։ Բայց այս պատրաստ լինել և չլինելը իր հետևից բերում է հետևանքներ, այդ թվում՝ անվտանգային։ Այսինքն, սովորաբեր զենք գնում են ինչի՞ համար։ Զենք գնում են անվտանգային սպառնալիքը կառավարելու համար, բայց լինում են իրավիճակներ, երբ զենք գնելը կապված է անվտանգային նոր սպառնալիքներ ստեղծելու հետ»։

Զենք ձեռք բերելու հարցի երրորդ բաղադրիչի՝ տեխնիկականի մասին խոսելիս վարչապետը նշեց, որ կան երկրներ, որոնք ուզում են, պատրաստ են Հայաստանին զենք վաճառել, բայց չունեն անհրաժեշտ զենքը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Որպես օրինակ նա նշեց, որ նման երկրները նախապես պլանավորել են իրենց վաճառքներն առաջիկա տարիների համար, ունեն ներքին սպառման համար զենքի կարիք և այդպիսի տեխնիկական պատճառներով չեն կարող զենք վաճառել Հայաստանին։

Չորրորդ բաղադրիչի՝ տրանսպորտի մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանը ելք չունի դեպի ծով։ «Շատ դեպքերում տրանսպորտային կոմպոնենտն իր բարդությամբ չի տարբերվում նախորդ կոմպոնենտներից, երբեմն ավելի սրվում է այդ թվում՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով»,- նկատեց վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter