HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճակատեն-Ծավ սահմանային հատվածում իրավիճակը դեռ լարված է

Կապան համայնքի կազմում ներառված Ծավ գյուղի վարչական ղեկավար Սեյրան Զաքարյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ իրավիճակը Ճակատեն-Ծավ սահմանային հատվածում (Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ) դեռ լարված է։ Զաքարյանը նշեց, որ հիմա էլ Ծավում լսելի են կրակոցների ձայները։

Ծավի բնակչությունը չի տարհանվել, վարչական ղեկավարն ասում է, որ բնակիչները գյուղում են, չեն պատրաստվում տարհանում իրականացնել։

Ճակատեն-Ծավ հատվածում, ըստ Սեյրան Զաքարյանի, հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ, թշնամին նաեւ որոշակի դիրքային առաջխաղացում է ապահովել։   

Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը զբաղվածության պատճառով չկարողացավ պատասխանել մեր հարցերին։

Քիչ առաջ ՊՆ-ն եւս հաղորդեց, որ իրադրությունը ծայրահեղ լարված է այս ուղղությամբ, եւ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։

Լուսանկարում՝ Ներքին Հանդը (արխիվ, հեղ․՝ Նարեկ Ալեքսանյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter