HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայաստանը դիմում է ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց կիրառելու

Կառավարության՝ Միջազգային իրավական հարցերով գրասենյակը մինչև օրվա վերջ Մարդու իրավունքների եվրոպական դատարան միջանկյալ միջոց կիրառելու մասին դիմում է ուղարկելու՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի: Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ վաղ առավոտից մասնագետներն աշխատում են փաստաթղթի վրա, մինչև օրվա վերջ դիմումը կուղարկեն և հանդես կգան հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կիրառվում են նաեւ ԱԹՍ-ներ: Այնուհետև աշխարհագրությունն ընդլայնվել է, և ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև այլ բնակավայրեր՝ վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակչությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter