HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՆԱՏՕ-ն Հայաստանին և Ադրբեջանին մարտական գործողությունների անհապաղ դադարեցման կոչ է անում

ՆԱՏՕ-ն Հայաստանին և Ադրբեջանին մարտական գործողությունների անհապաղ դադարեցման և հրատապ դեէսկալացիայի կոչ է անում։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը։

«Խիստ մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում և Հայաստանի տարածքում բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածների առնչությամբ։ ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողություններն ու դեէսկալացիայի ենթարկել իրադրությունը»,- գրել է Խավիեր Կոլոմինա Պիրիսը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ հայտարարել է, որ, վերջին տվյալներով, հայկական կողմն ունի 49 զոհ։ Նա նաև հավելել է, որ այդ թիվը վերջնական չէ։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է դիմել Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Կառավարության փոխանցմամբ՝ համապատասխան դիմումներն արդեն իսկ ուղարկված են։ Ավելի ուշ, հայտնի դարձավ, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի եւ կներկայացնի հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։

Իրավիճակի կտրուկ սրումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշ գիշերը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Իր հերթին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։

Լուսանկարը՝ Վիքիպահեստից

Մեկնաբանություններ (1)

Sako
For sure head of NATO Jens Stoltenberg is the instigator of this war just to please Turkey.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter