HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՌԴ-ն և Բելառուսը ռազմական կոնտինգենտ կուղարկեն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պատշաճ կերպով լուծելու համար»․ ՀԱՊԿ

ՀԱՊԿ-ը հաղորդագրություն է տարածել Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստի արդյունքների վերաբերյալ, որում ասված է, որ սեպտեմբերի 13-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական ​​խորհրդի արտահերթ նիստ՝ քարտուղարության և ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարության մասնակցությամբ։

ՀԱՊԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​և լիազոր ներկայացուցիչ Միքայել Վադիմովիչը Աղասանդյանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության նախնական բանակցությունների համաձայն՝ լիովին պահպանելով «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագիրը», ՌԴ-ն և Բելառուսը չեն հանդուրժի ադրբեջանական զինուժի և նրանց հովանավորների սադրանքները Թուրքիայից և ՆԱՏՕ-ի երկրներից և կուղարկեն ռազմական կոնտինգենտ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պատշաճ կերպով լուծելու համար։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Բելառուսի Հանրապետության մշտական ​​և լիազոր ներկայացուցիչ Գրինևիչ Ալեքսանդր Եվգենևիչը միացել է իր ռուս գործընկերոջ հայտարարությանը։

Տաջիկստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության ներկայացուցիչներն իրենց անհամաձայնությունն են հայտնել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության միակողմանի և չհամակարգված գործողությունների հետ և, ինչպես նախկինում, կարծում են, որ այս հակամարտությունը կարող է լուծվել բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով՝ գոյություն ունեցող համաձայնագրերի շրջանակներում և միջազգային հանրության լայն մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել էր դիմել Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Կառավարության փոխանցմամբ՝ համապատասխան դիմումներն արդեն իսկ ուղարկված են։ Ավելի ուշ, հայտնի դարձավ, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի և կներկայացնի հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ հայտարարել է, որ, վերջին տվյալներով, հայկական կողմն ունի 49 զոհ։ Նա նաև հավելել է, որ այդ թիվը վերջնական չէ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ իրենք ունեն 50 զոհ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter